Հոդված 10
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.
«Հոդված 24.1. Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովության պետական երաշխիքները
1. Ոստիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:»: