Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.
2) 3-րդ կետի «մեկ տարի» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով.
3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.».
4) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.».
5) 1-ին մասի 6-րդ կետի «երեք տարուց ավել» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի անընդմեջ» բառերով.
6) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.
«8) նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են.
9) թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:».
7) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:».
8) 3-րդ մասի «ծրագրերն իրականացվում են» բառերը փոխարինել «ծրագիրն իրականացվում է» բառերով: