Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը

1. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Այն անձինք, որոնց անվամբ կատարվել են առնվազն մեկ տարվա պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կամ 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-9-րդ, 11-րդ և 14-րդ կետերում նշված ծրագրերում:

3. Այն անձինք, ովքեր մինչև 1992 թվականի հունվարի 1-ը չունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ 1992 թվականի հունվարի 1-ից հետո նրանց անվամբ չեն կատարվել կամ մեկ տարուց պակաս են կատարվել սոցիալական վճարներ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 6-9-րդ և 11-րդ կետերում նշված ծրագրերում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։