Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Թաղման նպաստի վճարումը
1. Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով` դիմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում:»: