Հոդված 21
Հոդված 21.
Օրենքի 38-րդ հոդվածում`
1) վերնագիրը «վերականգնումը» բառից հետո լրացնել «, վերահաշվարկումը» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում զբաղվածության պետական ծառայության որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
3) 4-րդ մասի «8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի չորրորդ մասով» բառերով.
4) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «, եթե չներկայանալը կապված չէ գործազուրկի հիվանդության հետ» բառերը.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման 6 ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաև սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:».
6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: