Հոդված 22
Հոդված 22.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
«Հոդված 38.1. Զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը
1. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:
2. Ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:
3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ զբաղվածության պետական ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:»: