Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Զբաղվածության պետական ծառայության կողմից կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:».
3) 4-րդ մասի 1-ին կետից հանել «սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով» բառերը.
4) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դարձել է կենսաթոշակառու.».
5) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է զբաղվածության պետական ծառայության որոշմամբ:»: