Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետի «կատարել վերլուծական հետազոտություններ,» բառերը փոխարինել «ստացված տեղեկատվության հիման վրա» բառերով.

2) 2-րդ կետի «աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքների» բառերը փոխարինել «աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության» բառերով.

3) 9-րդ կետը «կարգավիճակը,» բառից հետո լրացնել «վերականգնել և վերահաշվարկել» բառերով.

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց իրականացումը.».

5) 13-րդ կետի «սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների» բառերով.

6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.».

7) 16-րդ կետը «գործազուրկների» բառից հետո լրացնել «և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների» բառերով.

8) 17-րդ կետը «հաշմանդամներին» բառից առաջ լրացնել «աշխատանք փնտրող չզբաղված» բառերով.

9) 18-րդ կետի «երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի» բառերով.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին, 18.2-րդ և 18.3-րդ կետերով.

«18.1) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.2) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.3) աջակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։