Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը
Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը
1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 30 օրից մինչև 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 13 օրից մինչև 7 օր առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 48 ժամվա ընթացքում: Եթե քննարկման ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դա երկարաձգվում է մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
3. Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաև մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: