Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ

Հոդված 31. Հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2014-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները

1. Հավաքի ղեկավարը`

1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին և որոշում նրանց ելույթների հերթականությունը,

2) պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,

3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը,

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

2. Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվելու անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։