Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-03-20-ից մինչև 2008-06-26։Բացել գործող տեքստը

Հոդված 9. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

գործել է մինչև 2008-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 9. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու իրավունք չունեն նախնական կալանքի կամ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները:

Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, իրավունք ունեն զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպել միայն ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:

2. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեն`

1) ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) զինծառայողները, քրեակատարողական ծառայողները:

3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա:

4. Հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել՝

1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը.

2) Հանրապետության Նախագահի նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, գազի ստորգետնյա պահեստարաններից և դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով.

3) եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների և հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:

Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում.

4) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի և օգտագործողի իրավունքները:

5. Մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:

6. Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե սպառվել են կանխման մյուս միջոցները, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչև հանցագործության հանգամանքների և հանցանք կատարած անձանց բացահայտումը:

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, 17.03.08 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։