Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:
2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց լիազոր մարմնին իրազեկման անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով: (Նախադասությունը հանվել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-183-Ն):
4. Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին: Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 17.03.08 ՀՕ-1-Ն)