Հոդված 13
Հոդված 13.
Կանոնագրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- անձամբ կամ իր օգնականների միջոցով դիմավորել կայարան (օդանավակայան) ժամանած մարդատար գնացքները (ինքնաթիռը), զինվորական էշելոնները կամ պահակախմբերի ուղեկցությամբ եկած զինվորական բեռնատրանսպորտը, ստուգել դրանցում գտնվող զինծառայողների կարգապահությունը, նյութակենցաղային վիճակը, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի, նյութական միջոցների և այլ բեռների ամրակալման ապահովությունը.».
2) երրորդ պարբերության «բեռնել և» բառերը հանել, իսկ նույն պարբերությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «և բերման ենթարկել» բառերով: