Հոդված 16
Հոդված 16.
Կանոնագրքի 38-րդ հոդվածում`
1) երրորդ պարբերության «շուրջօրյա» բառը հանել, իսկ «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով.
2) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների և անձանց նախապատրաստվելը, փոխարինումը և կայազորային պահակախմբերի, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի կողմից ծառայություն կատարելը, կայազորի հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը, ինչպես նաև պահակակետերի և պահակատների վիճակը.».
3) տասնմեկերորդ պարբերության «պահակների» բառը փոխարինել «պարեկների» բառով.
4) տասնչորսերորդ պարբերության «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.
5) տասնութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջև բաշխել զորքերի ջրամատակարարման բաց ջրամբարները և առանձնացնել լողալու տեղերը, հսկողություն սահմանել լողալու տեղերը սարքավորելու, ինչպես նաև փրկարար լողորդների հերթապահ խմբերի և հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը կազմակերպելու և անցկացնելու նկատմամբ.»: