Հոդված 57
Հոդված 57.
Կանոնագրքի 175-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության, 200-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- հետևել, որ ժամապահը և պահակակետն ընդունող պահակայինը ճիշտ կատարեն հանձնումը և ընդունումը, ժամապահի և պահակակետն ընդունող պահակայինի հետ անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի, դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը և դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու ռազմական տեխնիկայի) քանակը, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրդեհաշիջման միջոցների և պահակային համազգեստի առկայությունն ու վիճակը.»: