Հոդված 20
Հոդված 20.
Կանոնագրքի 46-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կարգ ու կանոնը» բառը փոխարինել «կարգը» բառով.
2) 3-րդ մասի տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- դիմավորել կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, կայազորի պետի տեղակալներին, զինվորական պարետին, ինչպես նաև զորքերի հրահանգավորումը (ստուգումը) ղեկավարելու եկածներին, նրանց հանձնարարությամբ եկած տեսչական (ստուգող) խմբի սպաներին, ներկայանալ նրանց և ուղեկցել կարգապահական մեկուսարանի տնօրինության տակ գտնվող տարածքում:»: