Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) իններորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:».

2) տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետը, ինչպես նաև Օրենքի հավելված 2-ի վերնագիրը «հսկիչ գնումների» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի կողմից» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2.1-ի.».

4) տասներկուերորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։