Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հոդված 9. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը
Հոդված 9. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսվում են պաշտոնների անվանացանկեր, որոնք հաստատվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։