Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 46. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 46. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր։

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված հանրային ծառայողից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

3. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։

4. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու կարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։