Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-10-19-ից մինչև 2000-04-28։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 24 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2000-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 61 օր առաջ, մինչև ժամը 18.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ:

4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր առաջ, մինչև ժամը 12.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 55 օր առաջ:

7. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

9. Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ կետերում նշված ժամկետում մեկ թեկնածուի կամ մեկ կուսակցության ընտրական ցուցակի պաշտոնաթերթիկներ ներկայացված լինելու դեպքում այդ ժամկետները, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետները երկարաձգվում են 5 օրով:

(117-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։