Հոդված 36. Մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 36. Մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
1. Մարզային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով և ժամկետում:
2. Մարզային ընտրական հանձնաժողովների կազմը հրապարակում է գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
3. Մարզային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
4. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին և քարտուղարին ընտրում է մարզային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է մարզային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին: Առաջին նիստը վարում է նախկին մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը:
5. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է մարզային ընտրական հանձնաժողովի անդամներին:
6. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
7. Սահմանված կարգով և ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` տվյալ մարզային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:
8. Նոր մարզային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է նախկին մարզային ընտրական հանձնաժողովի լիազորություններն ավարտվելու հաջորդ օրը: