Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-27-ից մինչև 2007-03-24։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

գործել է մինչև 2007-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 5000-ապատիկի չափով: Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախնըտրական հիմնադրամ, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:.ուղղ

2. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

(71-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։