Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը
Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը
(վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8000-ապատիկի չափով: Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ, ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:.ուղղ
1.1 . Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:
2. Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
(71-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)