Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-10-19-ից մինչև 2000-04-28։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

գործել է մինչև 2000-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրական իրավունք: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

4. Հաշմանդամները, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոն ներկայանում և քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են մինչև զինծառայության զորակոչվելը կամ վարժական հավաքներին կանչվելը հաշվառված վայրում:

Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ հանդիսացող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար արձակվում են զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, 13.10.99 ՀՕ-2)

(Հայաստանում օրինական կարգով մշտական բնակություն հաստատած փախստականների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունքը բացառող` 2-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 4, 8, 27, 105 հոդվածների պահանջներին համաձայն 16.10.99 ՍԴՈ-179 որոշման:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։