Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-10-19-ից մինչև 2000-04-28։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

գործել է մինչև 2000-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները պետական ռադիոյով և պետական հեռուստատեսությամբ հավասար պայմաններով անվճար և վճարովի եթերաժամերի (այդ թվում` ուղիղ եթերով) իրավունք ունեն:

2. Պետական ռադիոյից և պետական հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցություններին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Թեկնածուներն ու կուսակցություններն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև պետական տեղական ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից:

4. Պետական պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս, պարտավոր է հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և կուսակցությունների համար:

5. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:

6. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

7. Տեղամասային կենտրոններում արգելվում է նախընտրական շտաբների տեղակայումը, իսկ քվեարկության օրվանից առաջ` 7 օրվա ընթացքում` նաև նախընտրական քարոզչությունը:

8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն վեց ամիս:

9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների համար թեկնածուներին և կուսակցություններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրում են անհրաժեշտ տարածքներ: Արգելվում է պատմամշակութային շինությունները և դրանց հարող տարածքները վերոնշյալ նպատակներով տրամադրելը:

(20-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։