Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-10-19-ից մինչև 2000-04-28։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2000-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները և պարտականությունները

1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահ առաջադրված այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: Այդ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված միջոցներից թեկնածուներին վճարում է գումարային փոխհատուցում` նրանց միջին աշխատավարձի չափով:

3. Արգելվում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: Այդ ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատում էր մինչև թեկնածու առաջադրվելը:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն, քվեարկությունից մինչև 10 օր առաջ, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները չեն կարող քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

(78-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։