ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 25 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները և դատավորները: