Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայքներում՝ Երևան քաղաքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:
2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայնքներում՝ Երևան քաղաքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության մարմինների և դատախազության աշխատակիցները:
(122-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)