Հոդված 118. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
Հոդված 118. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:
4. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:.ուղղ Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
5. (5-րդ կետը հանվել է 19.03.99 ՀՕ-286)
(118-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)