Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առարկան մթնոլորտային օդի մաքրության ապահովման, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների նվազեցման ու կանխման բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումն է:

Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։