Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, բայց ոչ բացառապես, հետևյալ ոլորտներում.
ա) արդյունաբերություն, ներառյալ գյուղատնտեսական մեքենաշինություն,
բ) էներգետիկա,
գ) զբոսաշրջություն,
դ) տրանսպորտ և ենթակառուցվածքներ,
ե) գյուղատնտեսություն,
զ) բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայություններ,
է) կապ,
ը) մասնագիտական ուսուցում,
թ) ներդրումային գործունեություն,
ժ) տեխնոլոգիաներ և նորամուծություն:
2. Պայմանավորվող կողմերը և նրանց համապատասխան մարմինները միմյանց հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ իրենց համագործակցության առաջնային ոլորտները և տնտեսական համագործակցության նոր ուղղությունները նախանշելու նպատակով: