Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության շրջանակներում և հաշվի առնելով իրենց պետությունների միջազգային պարտավորությունները, ամեն կերպ նպաստում են փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված է.
ա) Պայմանավորվող կողմերի պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմազան դարձնելուն,
բ) Պայմանավորվող կողմերի պետությունների միջև տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գործարար շփումների ընդլայնումը և նոր կապերի ստեղծումը խթանելուն, ներառյալ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը, նպատակ ունենալով նպաստելու ներդրումային գործունեությանը, ստեղծելու համատեղ ձեռնարկություններ և իրականացնելու այլ համատեղ ծրագրեր,
գ) իրենց միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող վիճելի հարցերի կանխումը խթանելուն և (կամ) այդ հարցերի լուծմանն ուղղված առաջարկներ նախապատրաստելուն,
դ) Պայմանավորվող կողմերի պետությունների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը խթանելուն՝ տնտեսական համագործակցության տարբեր եղանակներ իրականացնելու և ակտիվացնելու նպատակով,
ե) շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բարելավմանը: