Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի կիրարկումը վերահսկելու նպատակով Պայմանավորվող կողմերն ստեղծում են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի խնդիրներն են, մասնավորապես, բայց ոչ բացառապես.
ա) տնտեսական համագործակցության վիճակի և հեռանկարների պարբերական վերանայում և վերլուծություն,
բ) տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակում,
գ) տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող կամ խնդիրների կամ սույն Համաձայնագրի կիրարկումից բխող վիճելի հարցերի շուրջ քննարկում, դրանց լուծմանն ուղղված առաջարկների նախապատրաստում, ինչպես նաև այդպիսի դեպքում հնարավոր վեճերը կարգավորելու նպատակով կանխարգելիչ միջոցների ձեռնարկում,
դ) ներդրումային հնարավորությունների մասին Պայմանավորվող կողմերի գործարար շրջանակներին տեղեկացում և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող կամ դրա վրա ազդեցություն ունեցող գործող օրենքների և կանոնակարգերի մասին տեղեկատվության փոխանակում,
ե) մասնավոր և պետական հատվածների տնտեսական և արդյունաբերական համագործակցության խթանում և ընդլայնում:
3. Հանձնաժողովի համանախագահներ են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի Կառավարության անդամները: Հանձնաժողովը կազմված կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից, գործարար շրջանակների ներկայացուցիչներից և Պայմանավորվող կողմերի ընտրած փորձագետներից:
4. Հանձնաժողովի նիստերն անց են կացվում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով, դիվանագիտական ուղիներով փոխհամաձայնեցված վայրում և ժամանակ: Նշված բանակցությունների արդյունքները կարող են ամրագրված լինել եզրափակիչ փաստաթղթում:
5. Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային խմբեր՝ սույն Համաձայնագրի նպատակների իրագործումը դյուրացնելու, մասնավորապես իրենց տնտեսական համագործակցությանը վերաբերող վիճելի հարցերի կանխմանը և այդ հարցերի լուծմանն ուղղված առաջարկների նախապատրաստմանը նպաստելու համար: