Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սույն Համաձայնագրով սահմանվող տնտեսական համագործակցությունն իրականացվում է հիմնականում իտալական և հայկական տնտեսվարող սուբյեկտների միջև գոյություն ունեցող համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա՝ Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերը գործադրում են բոլոր ջանքերը՝ հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես.

ա) ստեղծելով բարենպաստ ներդրումային միջավայր,

բ) խթանելով տնտեսական բնույթի տեղեկատվության փոխանակումը,

գ) աջակցելով իրենց տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի ստեղծմանը,

դ) աջակցելով, նաև` էլեկտրոնային միջոցներով, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից և փորձագետներից կազմված աշխատանքային խմբերի ստեղծմանն ու նրանց հանդիպումների կազմակերպմանը՝ սույն Համաձայնագրի նպատակների իրականացումը դյուրացնելու համար,

ե) խթանելով Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքում տոնավաճառների, ցուցահանդեսների և գիտաժողովների կազմակերպումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։