Հոդված 4
Հոդված 4
Տնտեսական համագործակցության զարգացումը բարելավելու նպատակով Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները ջանքեր են գործադրում այնպիսի տեղեկատվության փոխանակում իրականացնելու համար, որը վերաբերում է.
ա) տնտեսական գործունեությունը, ներառյալ ներդրումների, հանրային պայմանագրերի և մրցույթների, ստանդարտացման, սերտիֆիկացման, լիցենզավորման, մտավոր և արտադրական սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները կարգավորող օրենսդրությանը,
բ) միջազգային տնտեսական կազմակերպություններին և միավորումներին մասնակցությանը, ինչպես նաև միջազգային տնտեսական կազմակերպություններին և միավորումներին անդամակցելու նպատակով իրականացվող գործընթացին,
գ) ապրանքների և ծառայությունների գովազդին վերաբերող միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են գործարարների միջև գործարար կապերի հնարավոր հաստատմանը, ներառյալ ցուցահանդեսների, տոնավաճառների և տնտեսական առաքելությունների կազմակերպման ժամանակ արտոնությունների և տնտեսական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը: