Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո առաջին օրը, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են, որ սույն Համաձայնագրի մասով իրենց ազգային օրենսդրության և ընթացակարգերի համապատասխան պահանջները կատարվել են:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Պայմանավորվող կողմի ստանալու օրվան հաջորդող վեցերորդ ամսի առաջին օրը:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի վավերականության ժամանակահատվածում կնքված նախագծերի կամ պայմանագրերի վրա, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվում:
Կատարված է Հռոմ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ իտալերեն, հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. մայիսի 12-ին: