Հոդված 3
Հոդված 3
Մշակութային համագործակցության բնագավառում Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում սկիզբ առնող կամ այդ տարածքի մշակույթի մաս կազմող գրականության տարածմանը,
բ) գործընկերների միջև` մշակույթին ու արվեստին առնչվող գրքերի, փաստաթղթերի և այլ հրապարակումների փոխանակումներին,
գ) դասախոսությունների, ցուցահանդեսների և արվեստի այլ միջոցառումների կազմակերպմանն այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են թանգարանները, պատկերասրահները, թատրոնները, գրադարանները, երաժշտական խմբերը և մյուս կազմակերպությունները, որոնք զբաղվում են նման գործունեությամբ,
դ) թատրոնի, գրականության, կինոյի, թանգարանների, գեղարվեստի, մշակութային ժառանգության պահպանության բնագավառում տեղեկատվության ու փորձի փոխանակմանը և նման բնագավառի փորձագետների միջև ուղղակի կապերին,
ե) երկու պետություններում կազմակերպվող փառատոներին և նմանատիպ այլ միջոցառումներին խմբերի, արտեփաստերի, դասախոսների, ժյուրիի անդամների, դիտորդների փոխանակմանը` պահպանելով յուրաքանչյուր առանձին իրադարձության հայեցակարգում և կանոններում ամրագրված պայմանները` ներառյալ ոչ մասնագիտական արվեստի գործունեությունը: