Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը պետք է աջակցեն համագործակցությանը գիտության, հետազոտությունների և զարգացման բնագավառում, մասնավորապես.
ա) բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությանը,
բ) գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը,
գ) սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանը, որոնք նպաստում են գիտական իրազեկության և տեղեկատվության փոխանակմանը: