Հոդված 4
Հոդված 4
Կրթության բնագավառում Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) բոլոր մակարդակներում դպրոցների միջև ուղղակի համագործակցությանը,
բ) տեղեկատվության, մանկավարժական և մեթոդական հրապարակումների ու այլ ուսումնական նյութերի փոխանակմանը,
գ) չեխերենի և հայերենի ուսուցմանը` հիմնականում ուսումնական նյութերի փոխանակման միջոցով, դասախոսների ուղարկմանը և Պայմանավորվող կողմերի պետությունների ազգերի լեզուների և մշակույթի վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը,
դ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու դասախոսների փոխանակմանը: