Հոդված 1
Հոդված 1
Ընդհանուր պայմաններ, սահմանումներ
1.01. Կցված Ընդհանուր պայմանները սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են:
1.02. Ի լրումն նախաբանում սահմանված հասկացությունների, ստորև նշված հասկացությունները և արտահայտությունները ունեն հետևյալ իմաստները կամ հատուկ իմաստները, երբ դրանք կրկնում են Ընդհանուր պայմանների հասկացությունները և արտահայտությունները՝
ա) «Փոխառուի լիազորված ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի ֆինանսների նախարարը.
բ) «Ավարտի օր» նշանակում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.
գ) «Դոլար և $ նշանը» նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթը և վերաբերում է այդ արժույթին.
դ) «Ընդունելի ծախսերի իրականացումը սկսելու օր» նշանակում է 2011 թվականի մարտի 16-ը.
ե) «Իրականացնող գործակալություն» նշանակում է Փոխառուի ֆինանսների նախարարությունը.
զ) «Ընդհանուր դրույթներ» նշանակում է 2007 դեկտեմբերին ընդունված «Հանրային ոլորտի փոխառության համաձայնագրերի համար կիրառելի՝ ՄԶՕՀ ընդհանուր պայմաններ».
է) «Արտոնյալ ժամկետ» նշանակում է այն ժամանակահատվածը, որը սկսում է 2011 թվականի հունիսի 8-ից և ավարտվում է նշված ժամկետից հինգ (5) տարի հետո, և
ը) «Փոխառության կառավարիչ» նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը: