Հոդված 2
Հոդված 2
Փոխառությունը
2.01. ՄԶՕՀ-ը համաձայնում է Փոխառուին տրամադրել և Փոխառուն համաձայնում է ՄԶՕՀ-ից ստանալ քսան միլիոն դոլարի ($20.000.000) չափով փոխառություն՝ սույն Համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան:
2.02. Փոխառուն պետք է վճարի տարեկան տոկոսավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի երեք և երեք տասնորդական տոկոսադրույքի (3.3%) չափով:
2.03. Փոխառուն պետք է վճարի տարեկան ծառայավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի մեկ տոկոսի (1%) չափով:
2.04. Տոկոսավճարն ու ծառայավճարը պետք է փոխանցվեն ՄԶՕՀ-ի հաշվին տարին երկու անգամ` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:
2.05. Արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Փոխառուն պետք է վերադարձնի մայր գումարը դոլարով կամ ՄԶՕՀ-ի ղեկավարության համար ընդունելի ազատ փոխարկելի որևէ այլ արժույթով, որը պետք է լինի համարժեք վճարման պահին և վայրում շուկայական փոխանակման կուրսով հաշվարկված՝ դոլարով արտահայտված գումարի չափին: Վճարումները պետք է կատարվեն (30) երեսուն կիսամյակային վճարումներով Հավելված 3-ում (Վարկի մարում) նշված օրերին և չափաբաժիններով: