Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4

Հասցեներ

4.01.Կողմերի հասցեները ներկայացված են ստորև՝

Փոխառու կողմից՝ ՄԶՕՀ՝

ՀՀ ֆինանսների նախարարություն Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամ

Մելիք Ադամյան 1 Փարքրինգ 8

Երևան, Հայաստան A-1011 Վիեննա,Ավստրիա

Տելեֆաքս (++374-1) 1 524282 Տելեֆաքս (++43-1) 513 92 38

Ի վկայումն վերը նշվածի՝ Կողմերն իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով ստորագրեցին սույն Համաձայնագիրը Վիեննայում, երկու հավասարազոր բնօրինակով՝ անգլերենով, վերը նշված ամսաթվով:

Փոխառուի կողմից՝

ստորագրություն

ՀՀ Ֆինանսների նախարար

Վաչե Գաբրիելյան

Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի կողմից՝

ստորագրություն

Գլխավոր տնօրեն

Սուլեյման Ժ. Ալ-Հերբիշ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԿՍԾ

ՀԱՎԵԼՎԱԾ

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի ընդհանուր նպատակը Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն է, ի թիվս այլ միջոցների, փոքր ծավալի արտադրություն ոնեցողների ունեցվածքն ու եկամուտներն ավելացնելու միջոցով և նրանց համար մատչելի դարձնելով` (ա) արտադրական և բարձրարտադրողական տեխնոլոգիաները և (բ) սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների օգուտները:

Ծրագրի նպատակներն իրականացվելու են հետևյալ բաղադրիչներով՝

1. Այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում

Այս բաղադրիչի նպատակն է փոքր ծավալի արտադրություն ունեցողների ունեցվածքի ու եկամուտների ավելացումը, ի թիվս այլ միջոցների, նրանց՝ պտղի և ընդեղենի արտադրության հավելյալ արժեքի շղթային կապելու միջոցով:

Բաղադրիչն ունենալու է հետևյալ ենթաբաղադրիչները՝

Ա. պայմանագրային այգեգործություն և տեխնոլոգիաների փոխանցում.

Բ. արտահանման խթանում, ստանդարտների, որակի փորձաքննության և սերտիֆիկացիա, և

Գ. այգեգործության ֆինանսավորում:

2. Գյուղական վայրերի ֆինանսավորում

Այս բաղադրիչի ընդհանուր նպատակն է գյուղական վայրերի փոքր և միջին ծավալի արտադրություն ունեցողների համար ֆինանսական ծառայությունների մատչելիության բարելավումը:

3. Գյուղական ենթակառուցվածքներ

Այս բաղադրիչի նպատակն է լրացնել ենթակառուցվածքային ներդրումների պահանջը՝ կենսամակարդակի բարձրացման նպատակով և աջակցել, որ շահառուների որոշակի խմբերն ամբողջությամբ օգտագործեն իրենց տնտեսական ներուժը: Բաղադրիչը բաղկացած է հետևյալ ենթաբաղադրիչնեչից՝

Ա. հանրային ենթակառուցվածքային ներդրումներ և

Բ. գյուղական ճանապարհների բարեկարգման ներդրումներ:

4.Ծրագրի կառավարում

Բաղադրիչը ֆինանսավորելու է Ծրագրի կառավարման և իրականացման ծախսերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԿՍԾ

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

1. Բացառությամբ Փոխառուի և ՄԶՕՀ ղեկավարության միջև այլ համաձայնության, ստորև ներկայացված են այն բաղադրիչները որոնք պետք է ֆինանսավորվեն վարկային միջոցներով, յուրաքանչյուր բաղադրիչի համար հատկացված վարկային միջոցների չափը և ընդհանուր ծախսերում յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսավորման տոկոսը:

Բաղադրիչ Տեղաբաշխված փոխառության

չափը ԱՄՆ դոլարով ֆինանսավորման ենթակա

ընդհանուր ծախսերի տոկոսը

Ա. Այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում

I. Պայմանագրային այգեգործություն

II. Արտահանման խթանում,

ստանդարտների, որակի

փորձաքննության և սերտիֆիկացիա

III. Այգեգործական ֆինանսավորում -

-

- -

-

-

Բ. Գյուղական վայրերի ֆինանսավորում - -

Գ. Գյուղական ենթակառուցվածքներ

I. Հանրային ենթակառուցվածքային

ներդրումներ

II. Գյուղական ճանապրհների

բարեկարգման ներդրումներ 19.400.000

- 59,45%

-

Դ. Ծրագրի կառավարում 600.000 18%

Ընդամենը 20.000.000

2. Չնայած վարկային միջոցների բաշխմանը կամ 1-ին կետի աղյուսակում նշված տոկոսին, եթե ՄԶՕՀ ղեկավարությունը ողջամտորեն հաշվարկի, որև բաղադրիչի համար հատկացված վարկի գումարը բավարար չէ այդ բաղադրիչի ամբողջ ծախսերի համաձայնեցված տոկոսը ֆինանսավորելու համար, ՄԶՕՀ ղեկավարությունը, Փոխառուին գրավոր տեղեկացնելով, կարող է (i) այլ բաղադրիչի համար հատկացված վարկային միջոցները, որոնք ՄԶՕՀ-ի ղեկավարության կարծիքով անհրաժեշտ չեն այլ ծախսեր հոգալու համար, վերաբաշխել տվյալ բաղադրիչի հաշվին, այնպես որ հնարավոր լինի ծածկել պահանջվող հաշվարկված բացը, (ii) եթե նման տեղաբաշխումը չի կարող ամբողջությամբ ծածկել հաշվարկված բացը, նվազեցնել այդ ծախսերի համար կիրառելի տոկոսը, որպեսզի հնարավոր լինի նշված բաղադրիչի հետ կապված հետագա դուրսգրումներ կատարել, մինչև բոլոր ծախսերն իրականացված կլինեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԿՍԾ

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄ

Ամսաթիվ, տարի Գումար` ԱՄՆ դոլար

1. 2016 թ. հունիսի 15 666.660

2. 2016 թ. դեկտեմբերի 15 666.660

3. 2017 թ. հունիսի 15 666.660

4. 2017 թ. դեկտեմբերի 15 666.660

5. 2018 թ. հունիսի 15 666.660

6. 2018 թ. դեկտեմբերի 15 666.660

7. 2019 թ. հունիսի 15 666.660

8. 2019 թ. դեկտեմբերի 15 666.660

9. 2020 թ. հունիսի 15 666.660

10. 2020 թ. դեկտեմբերի 15 666.660

11. 2021 թ. հունիսի 15 666.660

12. 2021 թ. դեկտեմբերի 15 666.660

13. 2022 թ. հունիսի 15 666.660

14. 2022 թ. դեկտեմբերի 15 666.660

15. 2023 թ. հունիսի 15 666.660

16. 2023 թ. դեկտեմբերի 15 666.660

17. 2024 թ. հունիսի 15 666.660

18. 2024 թ. դեկտեմբերի 15 666.660

19. 2025 թ. հունիսի 15 666.660

20. 2025 թ. դեկտեմբերի 15 666.660

21. 2026 թ. հունիսի 15 666.660

22. 2026 թ. դեկտեմբերի 15 666.660

23. 2027 թ. հունիսի 15 666.660

24. 2027 թ. դեկտեմբերի 15 666.660

25. 2028 թ. հունիսի 15 666.660

26. 2028 թ. դեկտեմբերի 15 666.660

27. 2029 թ. հունիսի 15 666.660

28. 2029 թ. դեկտեմբերի 15 666.660

29. 2030 թ. հունիսի 15 666.660

30. 2030 թ. դեկտեմբերի 15 666.860

Ընդհանուրը՝ 20.000.000

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։