Հոդված 3
Հոդված 3
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
3.01. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 3.02 կետին համապատասխան, երբ ՄԶՕՀ կստանա`
ա) բավարար ապացույց, որ սույն Համաձայնագրի կատարումը պատշաճ կարգով արտոնված է Փոխառուի անունից և վավերացված է Փոխառուի սահմանադրական պահանջներին համապատասխան.
բ) Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի կամ Փոխառուի որևէ այլ իրավասու մարմնի վկայական, որով հաստատվում է, որ սույն Համաձայնագիրը պատշաճ կարգով արտոնվել և վավերացվել է Փոխառուի կողմից, և որ այն վավերական և պարտադիր պարտավորություն է ՝ իր պայմաններին համապատասխան, և
գ) Ապացույց, որ Ծրագրի ֆինանսավորման նպատակով Փոխառուի և Փոխառության կառավարչի միջև փոխառության կամ ֆինանսավորման այլ համաձայնագիր ուժի մեջ է մտել կամ ուժի մեջ կմտնի սույն համաձայնագրի հետ համատեղ:
3.02. 3.01 կետում նշված պայմանների բավարար կատարումից հետո, սույն համաձայնագիրը, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվով, կհամարվի ուժի մեջ մտած:
3.03. Եթե սույն Համաձայնագիրը Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո իննսուն (90) օրվա ընթացքում ուժի մեջ չի մտնում, ապա Համաձայնագիրը և կողմերի բոլոր պարտավորությունները դադարում են, եթե ՄԶՕՀ ղեկավարությունը, ուշացման պատճառները քննարկելով, սույն կետի իմաստով այլ ժամկետ չսահմանի: