Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով, սույն Համաձայնագրին համապատասխան, պահպանելով ազգային օրենսդրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնց մասնակից են իրենք:
Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:
Իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին: