Հոդված 3
Հոդված 3
Կնքվող պայմանագրերին համապատասխան` կադրերի պատրաստումն իրականացվում է ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններով և ծրագրերով` հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության պահպանության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ռուսաց լեզվով`
ա) ընդունող Կողմի կուրսանտների/ունկնդիրների հետ համատեղ.
բ) առանձին (ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում):
Ուղարկող Կողմի խնդրանքով ընդունող Կողմն ուսումնական գործընթացը կարող է կազմակերպել ընդունող Կողմի պետական լեզվով: