Հոդված 4
Հոդված 4
Կադրերի պատրասումն իրականացվում է վճարովի հիմունքներով կամ ընդունող Կողմի կողմից սահմանվող քվոտաներով` արտոնյալ կամ անվճար հիմունքով:
Արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին, իսկ կեցության ծախսերը` ուղարկող Կողմի:
Անվճար հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման և կեցության ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին:
Ուղարկող Կողմի կուրսանտների/ունկնդիրների կեցությունը կազմակերպվում է ընդունող Կողմի կողմից սահմանված պայմաններով և կարգով:
Կադրերի պատրաստման ֆինանսական և այլ տեսակի ապահովումը որոշվում են պայմանագրերով, ընդ որում` ուղարկող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստը (կրթաթոշակը) պետք է ցածր չլինի ընդունող Կողմի կուրսանտի/ունկնդրի դրամական նպաստից (կրթաթոշակից):