Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերը ընդունում և փոխադարձաբար ճանաչում են Կողմերից որևէ մեկի տված հավաստագրերը:
2. Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և ունի պաշտպանական համակարգ: Հավաստագրի բովանդակությունը նշված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող հավելվածում (այսուհետ` Հավելված):
3. Հավաստագրի ձևաթղթերը տպագրվում են ռուսերեն՝ Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինների կողմից, կարող են կրկնօրինակվել Կողմերից յուրաքանչյուրի պետական լեզվով` հավաստագրի սահմանված ձևաչափը և դրա կետերի տեղաբաշխումը պահպանելու պայմանով:
4. Հավաստագրի ձևաթղթերը խիստ հաշվառման ձևաթղթեր են: