Հոդված 4
Հոդված 4
1. Հավաստագրի կիրառման վերաբերյալ Կողմերի իրավասու մարմինների գործունեության համակարգումը և տեղեկատվական ապահովումը խորհրդատվական ձևով իրականացնում է Ճանապարհայինների միջկառավարական Խորհուրդը (այսուհետ` ՃՄԽ) ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտային համակարգող խորհրդի (այսուհետ` ԱՊՀ ՏՀԽ) հետ համատեղ:
2. Կողմերի իրավասու մարմինները ձևավորում են համապատասխան Կողմերի տարածքներում կշռման կայանների ցանկերը և տեղեկացնում են ՃՄԽ-ին: ՃՄԽ-ն ԱՊՀ ՏՀԽ-ի հետ համատեղ նշված ցանկերի մասին իրազեկում են Կողմերի բոլոր իրավասու մարմիններին և տրանսպորտային վարչակազմերին:
3. Կշռման կայանների նկատմամբ դրանց հավատարմագրման ժամանակ ներկայացվող պարտադիր պահանջները և այն սարքավորումների հիմնական բնութագրերը, որոնք պետք է կիրառել տրանսպորտային միջոցների կշռման համար, բերված են Հավելվածում: