Հոդված 5
Հոդված 5
1. Տրանսպորտային միջոցի լրացուցիչ, այդ թվում` հսկիչ կշռում չի իրականացվում՝ բացառությամբ 1-ին հոդվածի 7-րդ պարբերությունում շարադրված հանգամանքների:
2. Հսկիչ կշռման արդյունքները գրանցվում են հավաստագրի 10-րդ սյունակում:
3. Կողմերի իրավասու մարմինները հսկիչ կշռման արդյունքների մասին տեղեկացնում են իրենց պետությունների մաքսային մարմիններին:
4. Հավաստագրի 7.2-րդ, 7.3-րդ ենթակետերում նշված տվյալների և իրական քաշի միջև 2%-ից ավելի տարբերություն հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է փոխադրողը` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համապատասխան:
Միջոցների կիրառման նպատակով` տվյալ փաստի մասին տեղեկությունը հաղորդվում է այն Կողմերի իրավասու մարմիններին, որոնց տարածքներում տրվել է հավաստագիրը և գրանցված է տրանսպորտային միջոցը:
5. Կշռման լիազորված կայանում տրանսպորտային միջոցների կշռման արդյունքների ավելի քան 2%-ով պարբերաբար տարբերության դեպքում այդ կայանը կարող է զրկվել հավատարմագրից` իր պետության ազգային օրենսդրության համապատասխան: