Հոդված 14
Հոդված 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ժամկետից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:
Կատարված է 2004 թվականի ապրիլի 16-ին Չոլպոն Աթա քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի Կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել
Բելառուսի Հանրապետության համար` 19.05.05թ.,
Հայաստանի Հանրապետության համար` 21.02.08թ.,
Տաջիկստանի Հանրապետության համար` 19.05.05թ.,
Ղազախստանի Հանրապետության համար` 19.05.05թ.,
Մոլդովայի Հանրապետության համար 20.06.05.թ.,
Ղրղզստանի Հանրապետության համար` 12.08.05թ.,
Ուկրաինայի համար` 19.07.06թ.,
Ռուսաստանի Դաշնության համար` 18.08.06թ.:
ԱՊՀ մասնակից պետությունների
տարածքներում բեռնատար տրանսպորտային
միջոցների կշռման միջազգային հավաստագրի
կիրառման մասին Համաձայնագրին կից
Հավելված
Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը (հավաստագիր) պետք է համապատասխանի սույն Հավելվածում ներկայացված ձևին և պետք է տրվի ու օգտագործվի յուրաքանչյուր Կողմի լիազորված կառավարական մարմնի հսկողության ներքո` այն ընթացակարգին համապատասխան, որի նկարագրությունը բերվում է սույն Հավելվածում:
Հավաստագրի ձևաթղթի տպագրման ժամանակ Կողմերը պարտավոր են նախատեսել պաշտպանության առնվազն երեք աստիճան: Դրանց տարբերակման բովանդակության և ձևի մասին Կողմերը տեղեկացվում են ԱՊՀ ՏՀԽ և ՃՄԽ քարտուղարության միջոցով:
Տրանսպորտային օպերատորների կողմից հավաստագրի օգտագործումը հանդիսանում է ֆակուլտատիվ:
1. Հավաստագիր տալու և օգտագործելու ընթացակարգ
1.1. Այն հավաստագիրը, որը պատշաճ ձևով լրացված է` ա) կշռման լիազորված կայանի աշխատակցի կողմից և բ) բեռնատար ավտոմեքենաների տրանսպորտային օպերատորների/վարորդների կողմից, ընդունվում և ճանաչվում է որպես փաստաթուղթ, որը պարունակում է Կողմերի լիազորված մարմինների կողմից կատարված կշռումների մասին ստույգ տեղեկություններ:
1.2. Կողմերի տարածքներում հավաստագրի կիրառումը կախված չէ այն տրամադրող պետությունից, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի գրանցումից, որն իրականացնում է TIR կամ այլ ընթացակարգով միջազգային բեռնատար փոխադրում, որը բացառում է տրանսպորտային միջոցի բեռնախուց չթույլատրված մուտքը:
1.3. Տրանսպորտային միջոցի մուտք գործելու երկրում (անկախ դրա գրանցման երկրից) հավաստագիր տալու դեպքում Կողմերի տարածքներում սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների տարածքից միջազգային տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելիս տրանսպորտային միջոցի զանգվածի չափումը կատարվում է միայն առաջին Կողմի տարածք մուտք գործելիս:
1.4. Իրավասու մարմինները ճանաչում են հավաստագրում պարունակվող տեղեկատվությունը որպես հավաստի և չեն իրականացնում լրացուցիչ կշռում:
1.5. Իրավասու մարմինները կարող են կատարել տրանսպորտային միջոցի քաշի ստուգում օպերատորի պահանջով և հետևյալ հանգամանքներում.
- Հավաստագրում և ճանապարհային փաստաթղթերում (CMR, CARNET TIR) նշված քաշային տվյալների անհամապատասխանության դեպքում,
- լրաբեռնման, մասնակի բեռնաթափման կամ այլ տրանսպորտային միջոցի վրա վերաբեռնման դեպքում, ինչպես նաև բեռը այլ մաքսային ռեժիմի հանձնելու դեպքում,
- հավաստագրում նշված տվյալների և հսկվող բեռնատար տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունների (բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, պետական գրանցման համարանիշները) անհամապատասխանության դեպքում,
- հավաստագրում (8-րդ սյունակ) նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանության դեպքում:
1.6. Հսկիչ կշռման արդյունքները գրանցվում են կշռման կայանի աշխատակցի կողմից` հավաստագրի 10-րդ սյունակում: Հավաստագրի 10-րդ սյունակը հիմք է ծառայում կայանների գործնեության գնահատման համար` նրանց տրանսպորտային միջոցների կշռում կատարելու իրավունքի թույլտվություններ (արտոնագրեր) տալիս:
1.7. Այդ հավաստագրի ձևակերպման համար կշռումը կատարվում է լիազորված կշռման կայանների կողմից` այն տրանսպորտային օպերատորի/վարորդի հարցումով, որի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը գրանցված է Կողմերից մեկի տարածքում և այնպիսի արժողությամբ, որի չափը որոշվում է` ելնելով մատուցված ծառայությունների ծավալից:
2. Կշռման իրավասու կայաններին ներկայացվող պահանջներ
2.1. Լիազորված կշռման կայանները բեռնատար տրանսպորտային միջոցի օպերատորի/վարորդի հետ լրացնում են բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը` հետևյալ նվազագույն պահանջներին համապատասխան.
ա) կշռման կայաններում պետք է օգտագործվեն այնպիսի կշեռքներ, որոնք ներառված են Կողմի չափման միջոցների պետական գրանցամատյանում: Իրենց ճշգրտությամբ կշեռքները պետք է համապատասխանեն 0,5, 1,0, 2,0 ճշգրտության դասերի շարքին: Տեղադրված կշեռքներով ճանապարհի հատվածը պետք է ատեստավորվի` նպատակ ունենալով ապահովել տրանսպորտային միջոցների կշռումը թույլատրելի սահմանը չգերազանցող անճշտությամբ,
բ) Կողմերի իրավասու մարմիններն ապահովում են կշռման կայանների բավարար իրավասությունը այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են հավատարմագրումը կամ գնահատումը, կշռման համապատասխան միջոցների օգտագործումը, անձնակազմի որակավորումը,
գ) կշռման համար սարքավորումը պետք է պահպանվի աշխատանքային վիճակում: Այն պետք է կանոնավոր ձևով անցնի չափաբանական ատեստավորում (ստուգում)` չափերի և կշիռների բնագավառում պահանջների պահպանման համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքում կատարվում է դրոշմում (կապարակնքում):
Կշռման համար նախատեսված սարքավորումը և դրա առավելագույն թույլատրելի անճշտությունը, ինչպես նաև օգտագործման կարգը պետք է համապատասխանեն Օրենսդրական չափաբանության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ) հանձնարարականներին:
2.2. Տրասնպորտային միջոցների զանգվածի ֆիզիկական մեծության իրական նիշի որոշման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել այն նորմատիվ փոստաթղթերով, որոնք սահմանում են կշռման սարքավորումների ճշգրտության դասը և թույլատրելի անճշտության չափը (խորհուրդ չի տրվում թույլատրելի անճշտության օգտագործումը տրանսպորտային միջոցների կշռման ժամանակ դրա կշռված քաշից այն հանելու միջոցով, քանի որ կշռման կայաններում կշռման սարքավորումները, գտնվելով թույլտվության սահմաններում, կարող են աշխատել բացասական (մինուսային) կամ դրական (պլյուսային) ռեժիմով, ինչը կարող է հանգեցնել թույլատրելի անճշտության առավելագույն սահմանների բարձրացման):
2.3. Կողմերի իրավասու մարմինները հրապարակում են բոլոր լիազորված կշռման կայանների ցանկը: Այդ ցանկերը, ինչպես նաև դրանցում կատարվող բոլոր փոփոխությունները փոխանցվում են մյուս Կողմերին, ՃՄԽ քարտուղարությանը և ԱՊՀ ՏՀԽ գործադիր կոմիտեին` շահագրգիռ կազմակերպություններին և օգտագործողներին ուղարկելու համար:
3. Բեռնատար Տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի բովանդակությունը
Բեռնատար Տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը պարունակում է հետևյալ սյունակները և բաժինները:
Լրացվում է վարորդների կողմից մինչև տրանսպորտային միջոցի կշռումը
Սյունակ 1. Տրանսպորտային օպերատորի մասին տեղեկություններ.
- տրանսպորտային օպերատորի անվանումը (լրիվ հասցեն, ներառյալ երկիրը),
- հեռախոսի համարը,
- ֆաքսի համարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն:
Սյունակ 2. Փոխադրման պայմանագիր հմ. … .
- CARNET TIR (եթե կիրառելի է),
- CMR (եթե կիրառելի է):
Սյունակ 3. Բեռնատար տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ.
- ավտոմեքենայի և կցորդի գրանցման համարը,
- ավտոմեքենայի և կցորդի կախոցի համակարգը:
Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատակցի կողմից
Սյունակ 4. Լիազորված կշռման կայանի մասին տեղեկություններ (դասիչը, անվանումը և հասցեն, ներառյալ երկիրը),
- կշռման սարքավորման ճշգրտության դասի մասին տեղեկություններ:
Սյունակ 5. Կշռվող տրանսպորտային միջոցի համարը:
Սյունակ 6. Հավաստագիրը տալու օրը (օր, ամիս, տարի):
Սյունակ 7. Կշռման արդյունքները (կշռման կայանի պաշտոնական գրառման բնօրինակը կցելով).
- բեռնատար տրանսպորտային միջոցի տեսակը,
- կամրջակի վրա ընկնող քաշի չափումը,
- ամբողջ քաշի չափումը:
Սյունակ 8. Հատուկ քաշային ցուցանիշները.
- շարժիչին միացող վառելիքային բաքերի լիցքավորման աստիճանը,
- վառելիքային բաքերի լիցքավորման աստիճանը. ներառյալ սառեցման սարքավորման համար բաքերը,
- պահեստային անվադողերի քանակը,
- կշռման ժամանակ տրանսպորտային միջոցում մարդկանց թիվը,
- վերամբարձ սռնու առկայությունը:
Լրացվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կշռումից հետո
Սյունակ 9. 1-8-րդ սյունակների լրացման ճշտության հաստատում.
- ամսաթիվ,
- տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը, հայրանունը,
- դիտողություններ (եթե կան):
Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատակցի կողմից բացառիկ (հսկիչ) դեպքում
Սյունակ 10. Ամսաթիվը, հսկիչ կշռում իրականացնող աշխատակիցների անունները և ստորագրությունները: Նշումներ (հսկիչ կշռման արդյունքը):
1. Հավաստագրի հավելվածներ
Հավաստագրի հավելվածները ունեն բացատրական բնույթ և պարունակում են ավտոտրանսպորտային միջոցների տեսակների սխեմատիկ նկարներ, որոնք պահանջվում է նշել հավաստագրի 7.1-րդ սյունակում, այդ թվում`
I. բեռնատարներ,
II. տրանսպորտային միջոցների կազմը,
III. համակցված տրանսպորտային միջոցներ:
Ղազախստանի Հանրապետության վերապահումը
Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի օրակարգի 1-ին կետի կապակցությամբ` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին Համաձայնագրի վերաբերյալ
16-ը ապրիլի, 2004թ. Ք. Չոլպոն Աթա
Ղազախստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան` Ղազախստանի Հանրապետության տարածք խոշորեզրաչափքային և ծանրքաշային ավտոմոբիլային փոխադրումներ չեն թույլատրվում` բացառությամբ խոշորեզրաչափքային և ծանրքաշային անբաժանելի բեռների փոխադրումների:
Ղազախստանի Հանրապետության
վարչապետ` Դ. Ահմետով
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 19.05.05 թ., Հայաստանի Հանրապետության համար` 21.02.08 թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 19.05.05 թ., Ղազախստանի Հանրապետության համար` 19.05.05 թ., Մոլդովայի Հանրապետության համար 20.06.05թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 12.08.05 թ., Ուկրաինայի համար` 19.07.06 թ., Ռուսաստանի Դաշնության համար` 18.08.06 թ.: